News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) 156.6 մլն դոլարի չափով տուգանել է Deutsche Bank-ին: Գերմանական խոշոր բանկը, մասնավորապես, տուգանվել է «արտաքին արժութային շուկաներում ոչ անվտանգ պրակտիկայի» համար:

Ըստ DW-ի՝ սա ԱՄՆ-ի կողմից Deutsche Bank-ի ստացած առաջին տուգանքը չէ: 2017 թվականի մարտի վերջին Կոնեկտիկուտ նահանգի դատարանը վճռել էր, որ Deutsche Bank Group Service ընկերությունը, որի կենտրոնակայանը Լոնդոնում է, պարտավոր է 150 մլն դոլար տուգանք վճարել՝ տոկոսադրույքների մանիպուլյացիայի պատճառով: Մինչ այդ էլ վարկային կազմակերպությունը 425 մլն դոլար էր վճարել՝ ռուսական բաժնետոմսերի հետ «հայելային գործարքների» սխեմայի համար:

2016 թվականը Deutsche Bank-ն ավարտել է 1.4 մլրդ եվրոյի չափով վնասով: Պատճառը, մասնավորապես, ԱՄՆ-ում հիփոթեքային թղթերի հետ կապված անօրինական մեքենայությունների մեղադրանքներն են, որոնց արդյունքում DB-ն համաձայնել է 7.2 մլն եվրո վճարել՝ որպես տուգանք եւ փոխհատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ