News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստին այսօր` ապրիլի 21-ին, դատարանը որոշում կայացրեց վերացնել  Արմեն Սարգսյան կեղծանվամբ փակ վկայի նկատմամբ  պաշտպանության միջոցը վերացնելու վերաբերյալ:

Դատարանը հայտնեց, որ Արմեն Սարգսյան կողծանվամբ պաշտպանության միջոց կիրառած վկան Հատուկ Քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել իր նկատմամաբ իրավապահ մարմինների կողմից ենթադրաբար կատարված ոչ համաչափ գործողությունների վերաբերյալ: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ դատարանը որոշում կայացրեց  փակ վկայի ցուցմունքները պաշտպանական կողմին տրամադրելու:

Նշենք, որ գործով ամբաստանյալ Արթուր Զաքարյանի շահերի պաշտպան ներգրավվեց Վաչագան Կոսյանը:

Հիշեցնենք, որ փակ վկան պատմել էր, թե քննիչներն իր նկատմամբ ճնշումներ են գործադրել եւ ինքն այդ պայմաններում է ցուցմունք տվել այն մասին, որ ամբաստանյալներին տեսել է դեպքի վայրում, իսկ հիմա որոշել է բարձրաձայնել այդ մասին, քանի որ «իր մոտ խղճի խայթ է առաջացել, երբ տեսել է Էդո հոպարին», որը գործով ամբաստանյալներից մեկի հայրն է։Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ