News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


149 ձերբակալություն 48 ժամում: Այսպիսին են Ինտերպոլի զենքի մաքսանենգությունը կանխող գործողության արդյունքները, որը 23 երկրներում ապրիլի 6-8-ը իրականացրել է Ինտերպոլը: Բացի պայթուցիկ նյութերից ու նռնակներից, առգրավվել է նաեւ 20 հազար զինամթերք եւ 321 միավոր հրազեն, ներառյալ` մեկ հրթիռային սարքավորում, հաղորդում է Euronews-ը:

Զենքի ծագման եւ ձերբակալվածների քաղաքացիության մասին ոչինչ չի ասվում: Սակայն հայտնի է, որ ձերբակալությունների մի մասը տեղի է ունեցել Բալկանյան թերակղզու երկրներում, այդ թվում Բոսնիա եւ Հերցեգովինայի հյուսիսարեւելյան Բրչկո շրջանում: «Հաջողությունը չի չափվում միայն ստուգումների, ձերբակալությունների ու առգրավված զենքի թվով: Ոստիկանության գործողությունները աշխարհի տարբեր երկրներում պետք է ազդանշան ծառայեն հանցագործների համար: Ամբողջ աշխարհում ոստիկանները միավորվում են կազմակերպված հանցագործության դեմ պայքարում», –հայտարարել է Ինտերպոլի Բոսնիայի բյուրոյի տնօրեն Բրանիսլավ Պավլովիչը:

Գործողությանը մասնակցել են մոտ 8 հազար ոստիկաններ` տարբեր երկրներից: Մասնավորապես կիրառվել է iARMS առեւանգված ու կորցրած զենքերի տվյալների բազան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ