News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սոցցանցերի օգտատերերի գնահատականով Facebook–ը ամենահոգնացուցիչ գովազդով սոցցանցն է, այս մասին են վկայում BI Intelligence–ի հետազոտության տվյալները, հայտնում է Business Insider-ը։

Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցման մասնակիցների 45 տոկոսը Facebook––ում գովազդային հրապարակումները շատ ձանձրալի է որակել։ Եւս 43 տոկոսը այդ առումով առավել ձանձրալի է համարել YouTube հարթակը։

Մասնագետները հարցումն իրականացրել են 1740 օգտատերերի շրջանում։ Պարզվել է, որ Twitter-ը զայրացնում է հարցման մասնակիցների ընդամենը վեց տոկոսին, իսկ Instagram-ն ու  Snapchat-ը՝ մեկ տոկոսին։

Հետազոտողները ենթադրում են, որ երկու հարթակների այդքան ուժեղ տարբերությունը մյուսներից կարող է պայմանավորված լինել նրանով, որ օգտատերերը YouTube –ում ու Facebook –ում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մյուս ցանցերում։ Հետեւաբար ավելի հաճախ են գովազդ  տեսնում։

Ընդ որում YouTube–ում հովանավորչական կոնտենտը ավելի շատ է նյարդայնացնում երիտասարդներին, մինչդեռ Facebook –ի գովազդը՝ ավելի տարեց օգտատերերին։ Պարբերականը նշում է, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ հեռուստադիտմանը սովոր տարեց մարդիկ ավելի հանդուրժող են հաղորդումները ընդհատող գովազդի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ