News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի Հյուսիսային կայարանում դանակով զինված մարդու են ձերբակալել: Ըստ Newsru-ի՝ տղամարդը սպառնացել է ոստիկանին, ինչը խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում:

BFMTV-ի փոխանցմամբ՝ խուճապահար ուղեւորները, բեռները թողնելով, այս ու այն կողմ են փախել: Դրանից հետո մասնագետները շների օգնությամբ ստուգել են ուղեւորների թողած պայուսակներն ու ճամպրուկները:

Կիրակի Ֆրանսիայում նախանշված է նախագահական ընտրությունների առաջին փուլը:

Հինգշաբթի Փարիզում Ելիսեյան դաշտերում հարձակում է գրանցվել ոստիկանության աշխատակիցների վրա: Արաբական ծագմամբ 39-ամյա ֆրանսիացին կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Մեկ իրավապահ զոհվել է, երկուսը լուրջ վիրավորում ստացել: Թեթեւ վիրավորում է ստացել նաեւ Գերմանիայից մի զբոսաշրջիկ:

Դրանից մի քանի օր առաջ Մարսելում երկու իսլամական է ձերբակալվել, որոնք ահաբեկչություն էին ծրագրում նախագահական ընտրություններից առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ