Երիտասարդ չինուհին սարսափել է, երբ հեպարդը հարձակվել է նրա վրա: Դեպքը տեղի է ունեցել ՀԱՀ-ի արգելոցում, գրում է Daily Mail-ը:
Ոչինչ չկասկածող ուսանողուհի Փեգի Լիոն այլ այցելուների հետ գնացել է գիշատիչներին դիտելու: Նրանցից մեկը դանդաղ մոտեցել է զբոսաշրջիկների խմբին եւ անսպասելիորեն հարձակվել աղջկա վրա ու գետին տապալել նրան:
Հեպարտը փորձել է կծել զոհի պարանոցը: Սակայն չինուհուն օգնության են հասել արգելոցի պարեկները: Աղջիկը միայն մի քանի քերծվածք է ստացել: