News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը քվեարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, Փարիզի 7-րդ օկրուգի ընտրատեղամասում։ Նրա կինը՝ Պենելոպան ավելի վաղ առանձին քվեարկել էր Սարտա դեպարտամենտի ընտրատեղամասում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆիյոնը, մյուս ընտրողների նման, ստիպված է եղել հերթ կանգնել քվեաթերթիկ ստանալու համար։ Նա խստաոճ կոստյումով էր եկել ընտրատեղամաս։

Ֆիյոնի երեք հիմնական մրցակիցներից երկուսը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենն ու էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնը ավելի վաղ էին քվեարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ