News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Վեհաժողովի նիստերի դահլիճ չի վերադարձել գարնանային նստաշրջանի աշխատանքների վերսկսումից հետո, որոնք դադարեցվել էին ՝ Սիրիա նրա գլխավորած պատվիրակության այցելության պատճառով Ագրամունտին անվստահության քվե հայտնելու հարցը քննարկելու առաջարկի կապակցությամբ։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին նշել է, որ «Վեհաժողովը, հաշվի առնելով անդամներից մեկի խնդրանքը, համաձայնում է մի քանի անդամների պահանջով անցկացնել լսումներ, որոնց կարող են ներկա գտնվել ու իրենց բարձրացրած հարցերն ուղղել Վեհաժողովի բոլոր անդամները»։

«Նստաշրջանի սկզբում, ճաշից հետո, ես կտեղեկացնեմ այն մասին, թե որտեղ ու երբ են կայանալու լսումները»,- ասել է նա, չպարզաբանելով, թե եվրախորհրդարանականների հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը։

Գարնանային նստաշրջանի հենց սկզբում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտնել էր, որ Սիրիա կատարած այցելությունը սխալ էր։ 

Վեհաժողովի աշխատակազմում ՌԻԱ Նովոստիի զրուցակիցները, խոսելով իմփիչմենթի մասին, պարզաբանել են, որ «ԵԽԽՎ-ում նման ընթացակարգ գոյություն չունի»։ Հրաժարականի մասին որոշումը պետք է կամավոր հիմունքներով կայացնի ինքը՝ ԵԽԽՎ նախագահը ։

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պահանջել է կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտի իմփիչմենթի գործընթաց սկսել՝ Սիրիա նրա գլխավորած պատվիրակության այցի պատճառով: Պեդրո Ագրամունտն իր հերթին հայտարարել է, որ Սիրիա իր այցելությունը սխալ էր: Ագրամունտը պարզաբանել է, որ այդ երկիր իր այցը լրատվամիջոցների կողմից շահարկումների առարկա է դարձել, նաեւ նշել, որ իր այցի մասին պարզաբանումներ է ներկայացրել ԵԽԽՎ բյուրոյին:

Նիստի ընթացքում ԵԽԽՎ ղեկավարին հիշեցրել են կոռուպցիոն մի շարք սկանդալների մասին, որոնցում նաեւ նրա անունն է շրջանառվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ