News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարին Լը Պենի ներկայությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «ստեղծում է վտանգ» Ֆրանսիայի համար, ապրիլի 24-ին այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Հեռացող նախագահը հայտնել է, որ մայիսի 2-ին, երկրորդ փուլում ինքը մտադիր է քվեարկել Էմանուել Մաքրոնի օգտին։

Ֆրանսուա Օլանդը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նախագահական ընտրությունների առաջին փուլի հաջորդ օրը։ Օլանդի կարծիքով ծայրահեղ աջերը ունակ են «խորապես պառակտել Ֆրանսիան՝ ահաբեկչական սպառնալիքի համատեքստում, նաեւ կասկածի տակ դնել քաղաքացիների ազատությունները»։ «Ֆրանսիացիների գնողունակությանն ու զբաղվածությանը հասցվելու է հարված, եթե Մարին Լը Պենը կյանքի կոչի իր ծրագիրը»,- ասել է Օլանդը։

«Ծայրահեղ աջերի ներկայությունը երկրորդ փուլում նորից վտանգ է ստեղծում մեր երկրի համար։ Այդ վտանգին ընդառաջ՝ անհրաժեշտ է համախմբում ու հստակ ընտրություն»,- ասել է նախագահը։ «Էմանուել Մակրոնը պաշտպանում է արժեքները, որոնք թույլ են տալիս ֆրանսիացիներին միավորվել դժվար ժամանակներում»,- նշել է Օլանդը, հայտնելով «Ինչ վերաբերում է ինձ՝ ես Էմանուել Մակրոնին եմ տալու իմ ձայնը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ