News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը անցել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք է կայանա մայիսի 7-ին, հայտնում է RFI–ն։

Ըստ ՆԳՆ վերջնական տվյալների, կենտրոնամետ թեկնածու Մակրոնը առաջին փուլում ստացել է ձայների 23․75 տոկոս, իսկ ծայրահեղ աջերի առաջնորդ Լը Պենը՝ 21․53 տոկոս ։ Քվեարկության օրը ընտրողների մասնակցությունը մոտ էր 79 տոկոսին՝ 78․69 տոկոս ։

«Հանրապետականներ» աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը զբաղեցրել է երրորդ տեղը, չորրորդում Ժան –Լյուկ Մելանշոնն է՝ «Չնվաճված Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդը։ Սոցիալիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Բենուա Ամոնը մեծ տարբերությամբ զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Մնացած վեց թեկնածուները ստացել են 5 տոկոսից քիչ ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ