ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում 15-ամյա դպրոցականին կծել է առյուծը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ տարածաշրջանային գխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ապրիլի 24-ի երեկոյան դեռահասը տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը՝ «նստատեղի, ազդրերի եւ աջ դաստակի վերքերով», ասել են ոստիկանության ներկայացուցիչները։
Պարզվել է, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում դպրոցականին կծել է տեղի բնակչուհիներից մեկին պատկանող առյուծը։
Ոստիկանությունը պարզաբանում է միջադեպի հանգամանքները, այդ թվում նաեւ այն, թե ինչպե՞ս է առյուծը հայտնվել քաղաքի փողոցներում ու ինչո՞ւ է հարձակվել դեռահասի վրա։