News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիբերանվտանգության ճապոնական ընկերությունը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի կայքը ռուս հաքերների նշանառության տակ է: Հարձակումները լիովին նման են Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ժամանակ հօգուտ Դոնալդ Թրամփի հարձակումներին, հիմա թիրախավորել են Մակրոնին:

Le Figaro-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Կրեմլը հայտարարել է, որ կհարգի ֆրանսիացիների ընտրությունը: Սակայն արդյոք այդպե՞ս է: Մակրոնը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին կստիպի հարգել իրեն եւ Ֆրանսիային, սակայն, ըստ երեւույթին, վարագույրի ետեւում Ռուսաստանը ֆրանսիական ընտրություններում իր թեկնածուն ունի:

Պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանում լրատվամիջոցները բացահայտ աջակցում են Մարին Լը Պենին, առավել եւս, որ ակնհայտ է Պուտինի եւ Լը Պենի հակաեվրոպական եւ ազգայնական քաղաքականության նմանությունը: Սակայն սա դեռ ամենը չէ, ռուս հաքերները զբաղված են Մակրոնի կայքով:

Կիբերանվտանգության ճապոնական Trend Micro ընկերությունից նշել են, որ վերջին շաբաթներին մեծացել է Մակրոնի կայքը կոտրելու փորձերի թիվը, գտնվել են նաեւ Մակրոնի օրիգինալ կայքին նման 4 կեղծ կայքեր, որոնք զբաղվել են կայք այցելած օգտատերերի տվյալների օգտագործմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ