News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության եւ 18 ճնշման դեպքեր են տեղի ունեցել, իսկ ընդհանուր եռամսյակային տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32 փաստ եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում։ Այս մասին նշվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում, որը վերաբերում է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում խոսքի ազատության վիճակին և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքներին:

Զեկույցում, մասնավորապես նշվել է.

«2017 թվականի առաջին եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված ժամանակահատված էր՝ պայմանավորված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավով եւ ծավալված քաղաքական պայքարով։ Այդ կարեւոր գործընթացի լուսաբանումն ինքնին մեծ ջանքեր էր պահանջում լրատվամիջոցներից, սակայն խմբագրությունների աշխատանքն էլ ավելի է բարդացել, երբ նախընտրական շիկացած կրքերն, ըստ ձեւավորված արատավոր ավանդույթի, ուղղվել են լրագրողների եւ օպերատորների դեմ։

Այսպես,

Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաեւ ընդդեմ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ։ Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ն ընդդեմ «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի են, եւ բոլորը վերաբերում են այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ ՀՀԿ-ի։ 

Ընտրապայքարը լուսաբանելու համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտի մասին են վկայում այն փաստերը, երբ քարոզարշավին մասնակցող կուսակցական եւ պետական հայտնի գործիչները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, ոչ միայն վրդովվել ու արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ, այլեւ փորձել են «դասեր» տալ նրանց։ Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձեւը։

Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ դրանցում նկատելի առաջընթաց չի եղել. նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան։ Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն գրանցել #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարեւոր նախադեպ է։

Դիտարկվող ժամանակահատվածում շրջանառության մեջ դրվեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, որով փորձ է արվում արդիականացնել 2003-ից գործող համանուն օրենքը։ Սակայն ԽԱՊԿ-ը եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունները մի շարք լուրջ առարկություններ եւ առաջարկություններ ունեն օրինագծի վերաբերյալ. դրանք գրավոր տեսքով ուղարկվելու են նախարարություն։

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրության եւս մեկ փոփոխություն լուրջ մտահոգության տեղիք տվեց. ս. թ. հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ անձնական տվյալներ մշակելը չի ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում է բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով։ Նշված օրենքի փոփոխությամբ այդ սահմանափակումներն արդեն տարածվում են նաեւ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա։

2017թ. առաջին եռամսյակում չլուծված մնաց ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով եւ հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ