News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից  օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր:

«Յունիբանկից» NEWS.am-ին հայտնում են, որ բանկի կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron եւ Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold եւ Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար:  Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան եւ բժշկական կենտրոն այցելելիս`  պարզապես ներկայացնի իր`  Յունիբանկի կողմից թողարկված քարտը:

«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ եւ հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այդ իսկ նպատակով, բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկականկենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ եւ ժամանակակից բուժսպասարկում` մինչեւ 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր  հաճախորդներին` Յունիբանկին վստահելու եւ մեր ծառայություններից օգտվելու համար», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն  Գուրգեն Ղուկասյանը:

Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ  ակցիաների շրջանակներում եւ ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների  ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում  կենտրոնի  ծառայություններից օգտվող  քարտապաններին հավելյալ զեղչեր չեն  տրամադրվում:

«Սիրմեդ»  բժշկական կենտրոնը գործում է  2014թ.-ից եւ իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական  ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ եւ բուժում, ինչպես նաեւ էսթետիկ բժշկական  ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները  իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ