News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իննամյա ինդոնեզիացի Ալդի Ռիզալը, որն աշխարհի ամենաերիտասարդ ծխողն է համարվում, թողել է վնասակար սովորությունն ու նիհարել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին։

Ռիզալը ծխել սկսել է երկու տարեկանում եւ օրական ծխել մինչեւ 40 ծխախոտ։ 5 տարեկանում տղան վերականգնողական կուրս է անցել ու հրաժարվել վնասակար սովորությունից։

Սակայն դրանից հետո երեխան սկսել է յուղոտ սնունդ ուտել ու արագությամբ քաշ հավաքել։

9 տարեկանում տղան սովորեց ճիշտ սնվել։ Ըստ պարբերականի՝ Ռիզալը սկսել է լավ սովորել ու տարրական դպրոցի աստղ է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ