News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունն ավելի քան հազար մարդու է ձերբակալել  «Հիզմեթ» շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, ում իշխանությունները մեղադրում են անցյալ տարի պետական հեղաշրջման անհաջող փորձի մեջ, փոխանցում է BBC-ն: 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կալանավորման ավելի քան 3 հազար օրդեր է տրվել: Ամբողջ Թուրքիայում անցկացված շուրջկալների գլխավոր թիրախը ոստիկանության աշխատակիցներն են, որոնց իշխանությունները մեղադրում են Միացյալ Նահանգներում բնակվող Գյուլենին աջակցելու մեջ:

Գյուլենը, որին իշխանությունները մեղադրում են խռովության կազմակերպման մեջ, մի քանի անգամ հրապարակայնորեն ժխտել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին եւ դատապարտել է դրա մասնակիցներին: Սակայն խռովությունից հետո Թուրքիայի իշխանությունները զանգվածային զտումներ են սկսել, որոնք մինչ օրս չեն դադարում:

Ավելի քան 80 հազար մարդ, որոնց թվում զինվորականներ, դատավորներ, համալսարանների դեկաններ եւ դասախոսներ, լրագրողներ իրենց պաշտոններից զրկվել են Գյուլենին աջակցելու կասկածանքով: Փակվել են ավելի քան 2 հազար կազմակերպություններ, կալանավորվել է ավելի քան 40 հազար մարդ:

Նախօրեին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հեղաշրջման փորձին Թուրքիայի իշխանությունների արձագանքը քննադատել է  որպես անհամաչափ եւ հայտարարել, որ վերականգնում է երկրի իրավիճակի մոնիթորինգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ