News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մայրն ուզում է նրա շիրիմը Շահումյանի գերեզմանատնից տեղափոխել Արարատի մարզի Բյուրավան գյուղի գերեզմանատուն: NEWS.am-հետ զրույցում նրա հարազատներից Էվելինա Ղամալյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի մայրը չի կարողանում ամեն օր Արարատի մարզից գալ Երեւան՝ որդու գերեզմանին եւ հենց այդ պատճառով էլ նման որոշում է կայացրել:

«Շատ դժվար է նրա համար, մենք բոլորս պետք է հարգենք մոր որոշումը, որովհետեւ իր որդին է եւ պետք է Արթուր Սարգսյանը թաղվի այնտեղ, որտեղ իր հարազատներն են»,-ասաց նա՝ նշելով, որ երբ որոշում է կայացվել Արթուր Սարգսյանին Շահումյանի գերեզմանատանը թաղելու, մայրը շատ թույլ է եղել, սգի մեջ եւ իր կարծիքը չի հայտնել:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին ցանկանում էին թաղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, թույլտվություն չստանալուց հետո նրա հարազատները որոշում կայացրին հողին հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ