News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է ավիացիոն տարանցման համար տարածաշրջանային հանգույց դառնալ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Այս մասին ապրիլի 27-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասաց Հայաստանի հետ միասնական օդային տարածքի մասին համաձայնագրի հարցերով Եվրամիության խմբի ղեկավար Կլաուս Գայլը:

Նրա խոսքով՝ չպետք է կարծել, որ Հայաստանի շուկայում պետք է գերակայեն միայն եվրոպական կամ ուրիշ այլ օպերատորներ: Հակառակը, կարող է մեծանալ ուղեւորների թիվը: Այդպես տեղի է ունեցել 10 տարի առաջ Մարոկկոյում: Այդ երկիրը միացել է եվրոպական օդային տարածքին 2006 թվականին: Անցած տարիներին ուղեորների թիվն այնտեղ գրեթե կրկնակի ավելացել է: «Վստահ եմ, որ նման արդյունք կլինի նաեւ Հայաստանում: Բանակցությունների հարցերից մեկը լինելու է ուղեւորների տարանցիկ հնարավորությունը Հայաստանի օպերատորների համար ԵՄ ներսում  (եւ ԵՄ միջոցով՝ ուրիշ երկրներ) եւ եվրոպական օպերատորների համար՝ Երեւանով այլ տարածաշրջաններ»,- ավելացրեց եվրոպացի պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ