News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը խայթող մեկնաբանություններ է գրել ընտրություններում իր մրցակցուհի Մարին Լը Պենի՝ ձկնորսների ընկերակցությամբ ծովային զբոսանքի առիթով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի լուսաբացին երկրի հարավում՝ Գար դեպարտամենտում Լը Պենը ձկնորսական նավով ծով է դուրս եկել: Նավաստու բաց մոխրագույն հագուստով նա կեցվածք է ընդունել լուսանկարչի առաջ եւ շփվել անձնակազմի հետ: Ծովային զբոսանքը տեւել է մոտ 4 ժամ: Նավահանգստում նախագահի թեկնածուին դիմավորել են մոտ 100 կողմնակիցներ, որոնք վանկարկել են՝ «Մարին՝ նախագահ»:

«Տիկին Լը Պենը ձկնորսության է մեկնել: Լավ զբոսանք եմ մաղթում: Եվրոպայից դուրս գալը, որը նա առաջարկում է, կդառնա ֆրանսիական ձկնորսության վերջը: Մտածեք այս մասին»,- իր Twitter-ում գրելէ Մակրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ