News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ցանակացած ոք կարող է ստուգել՝ արդյոք Հայաստանն առեւտրով զբաղվե՞լ է Ադրբեջանի հետ նախորդ տարիներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը։

Պետք է բացել արտաքին առեւտրի բաժինը եւ եւ ստուգել տեղեկությունները ըստ երկրների, նկատել է նա։ «Բացեք Ադրբեջանը եւ նայեք։ Ենթադրում եմ, որ նման մի բան կլինի, բայց վստահ չեմ։ Հնարավոր չէ հիշել վիճակագրությունն ըստ բոլոր երկրների։ Առավել եւս, որ տվյալների աղբյուրը մենք չենք, մենք դրանք միայն հավաքում ենք։ Արտաքին առեւտրի դեպքում դրանց աղբյուրը պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն է, որը հավաքում է տվյալներն ըստ ապրանքների հայտագրերի»,-նշել է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՀՀ Գյուղնախարարության պարենի անվտանգության պետական ծառայությունը ազդանշան է ստացել ադրբեջանական խնձորների մեծածախ վաճառքի մասին։ Ապրիլի 24-25-ին տեղի ունեցած ստուգումների հետեւանքով ապրանքն առգրավվել ու ոչնչացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ