Մոսկվայում դատապարտում են ագրեսիայի ակտը Սիրիայի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Իսրայելի հրթիռային հարվածը Դամասկոսի արվարձանների վրա, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Մոսկվայում դատապարտում են ագրեսիայի ակտերը Սիրիայի դեմ, դրանք համարում են անթույլատրելի, միջազգային նորմերին ու սկզբունքներին հակասող»,- շեշտել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Մոսկվան բոլորին կոչ է արել գործել Սիրիայի ինքնաիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում։
Ավելի վաղ մի քանի հզոր պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հիմնական օդանավակայանի ու Սիրիայի ՌՕՈՒ «Մեզզե» բազայի տարածքում։ Պայթյունների հետեւանքով ուժեղ հրդեհ է սկսվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունների պատճառը ենթադրաբար Իսրայելի ավիահարվածն է եղել։