News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

United Airlines ավիաընկերությունը համաձայնության է հասել 69-ամյա բժիշկ Դավիդ Դաոյին փոխհատուցում վճարելու հարցում, որին ուժով հանել էին օդանավից։ Ընդ որում փոխհատուցման գումարը չեն նշում։ Ուղեւորը, որի հետ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը տարածվել է աշխարհով մեկ, մինչ այդ մտադիր էր դատի տալ ավիանկերությանը, հայտնում է BBC-ն։

Դեվիդ Դաոյի փաստաբանները ասում են, որ փոխհատուցման վճարման պայմաններից մեկն այն է, որ գումարը պետք է չհրապարակվի։

United Airlines-ի ղեկավար Օսկար Մունյոսը, որը սուր քննադատության էր ենթարկվել ուղեւորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնել է, որ «մտադիր էր ճիշտ վարվել ու այդպես էլ վարվել է»։

Ապրիլի 11-ին United Airlines-ի անվտանգության ծառայության աշխատակիցները ոտքերից ու ձեռքերից բռնած օդանավից հանել են ծագումով վիետնամացի ՝ ԱՄՆ քաղաքացի Դեւիդ Դաոյին, որը պետք է Չիկագոյից Լուիսվիլ թռչեր։

Ավիաընկերությունը տեղի ունեցածը բացատրել է նրանով, որ անհրաժեշտ էր անդ չվերթով ուղարկել անձնակազմին ,որը պետք է հաջորդ օրը մեկ այլ քաղաքում աշխատանքի դուրս գար։Դրա պատճառով տեղի էր ունեցել օվերբուքինգ,  ավելի շատ տոմս էր վաճառվել, քան սալոնում տեղ կար։ Բժիշկ Դաոն հրաժարվել էր լքել իր տեղը, ասելով, որ ինքն էլ է աշխատանքի շտապում։ Նա համարում է, որ ուղեւորներից հենց իրեն էին ընտրել , քանի որ ինքը ասիական արտաքին ունի։ Երկար ու ապարդյուն հորդորներից հետո նրան ուժով հանել էին օդանավից։ Նա զրկվել էր առջեւի երկու ատամներից , քիթն էլ ջարդվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ