News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջրօգտագործող ընկերությունների հետ կապված ուղղությունը ճիշտ եք ընտրել. շատ կոշտ գնում եք հաշվառման համակարգի ամբողջական ներդրմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են գերատեսչության առջեւ դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ կառավարության գործունեության ծրագրի: Բարեփոխումների շրջանակում վերջին վեց ամիսների ընթացքում ոռոգման համակարգի 37 ջրօգտագործողների ընկերությունները խոշորացվել են եւ հասցվել  14-ի: Որպես պարտադիր պայման ՋՕԸ-երը տեղեկայվելու են ոռոգման խնդիրներ ունեցող համայնքներում, որպեսզի ոռոգման սեզոնին անձամբ բախվեն այն խնդիրներին, որոնք ունեն գյուղացիները եւ գտնեն լուծումներ: ՋՕԸ-երի խոշորացման արդյունքում օպտիմալացվել են կրկնվող հաստիքները, արդյունքում տարեկան տնտեսվելու է 450-480 մլն դրամ: Միավորվել են նաեւ ջրառ իրականացնող երկու ընկերությունները, տնտեսվել է 35 մլն դրամ: Հարությունյանը տեղեկացրել է, որ կոմիտեի 4 ԾԻԳ-երից մեկը լուծարվել է, իսկ երեքը միավորվել են մեկում. այստեղ եւս տնտեսվել է 134 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջին փուլով կոմիտեն տնտեսել է 620 մլն դրամ: Բացի այդ, կոմիտեի ենթակայությամբ գործող ԾԻԳ-երը վերջին վեց ամսվա ընթացքում անցկացրել են 4 մրցույթ եւ պայամանագրերը կնքել նախահաշվային գնից 25 տոկոսով ավելի ցածր գնով, ինչի արդյունքում տնտեսվել է եւս կես միլիարդ դրամ: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ մշակվել է ջրային կառավարման ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ 1-1,5 ամսվա ընթացքում: Դրանում կներառվեն առաջարկներ նաեւ անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված, որոնք կուտակվել են դեռեւս 2002 թվականից:

Անդրադառնալով ոռոգման ջրի համակարգում հաշվառման գործընթացներին՝ Հարությունյանը զեկուցել է, որ ոռոգման համակարգերում եւ Սեւանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել եւս 2100 ջրաչափ: Ծրագրի արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար եւ այժմ աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ՝ միջոցներ ներգրավելու նպատակով: Կոմիտեի նախագահի խոսքով, ՋՕԸ-երի գործունեության հաշվետվությունը քննարկվում է յուրաքանչյուր ամիս եւ գործունեությունը գնահատվում է ըստ հայտանիշերի: Հարությունյանն ընդգծել է, որ համակարգում բարեփոխումներ իրականացնելուց հետո այն եւս նախատեսվում է հանձնել մասնավոր կառավարման: Նշվել է նաեւ, որ հաշվիչներ են տեղադրվում բոլոր պոմպակայաններում՝ էներգետիկ կորուստները վերացնելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է ջրային տնտեսության համակարգում բարեփոխումների շարունակական իրականացումը եւ ընդգծել. «ՋՕԸ-երի հետ կապված ուղղությունը ճիշտ եք ընտրել: Շատ կոշտ գնում եք հաշվառման համակարգի ամբողջական ներդրմանը: Երբ հաշվառման համակարգը դնեք, հաստատուն ծախսերը հասկանաք, դրանից հետո կխոսենք ենթակառուցվածքների կատարելագործման մասին: Շատ համարձակ գնում եք առաջ»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին օժանդակել կոմիտեին՝ ոռոգման համակարգի հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով դրամաշնորհային ծրագրեր ներգրավելու հարցում:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի մատակարարման գործընթացին, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի եւ բաժանորդների միջեւ խմելու ջրի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանատուներին հորդորել է գործընթացը հնարավորինս արագացնել եւ առաջ շարժվել հստակ ժամանակացույցով: Ի պատասխան վարչապետի հարցին՝ զեկուցվել է, որ այսօր Երեւանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինը 23,65 ժամի: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե այսօր հանրապետությունում որքան  բաժանորդ կա, որոնց «Վեոլիա ջուր»-ը չի սպասարկում: Նշվել է, որ կա նման 560 համայնք: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այդ համայնքների հարցի լուծումը տեսնում է կլաստերների բաժանմամբ եւ հետագայում դրանց ջրային տնտեսության կառավարումը եւս մասնավոր օպերատորին հանձնելու միջոցով:

Վարչապետը զարմանք է արտահայտել 560 համայնքի առկայության կապակցությամբ եւ նշել. «Այսպես չի կարող լինել, համայնքների կեսը գտնվում է համակարգից դուրս: Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել, ո՞րն էր տրամաբանությունը, բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է»: Կարեն Կարապետյանը կարեւորել է նշված համայնքների բաժանորդների սպասարկման նպատակով մասնավոր օպերատորի ներգրավումը եւ նշել, որ չի կարող երկրի 40 տոկոսն ապրել մի ռեժիմով, 60-ը՝ մեկ: 

 Այնուհետեւ մանրամասներ են ներկայացվել Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 90 մլն եվրո արժողությամբ ջրամբարի շինարարական աշխատանքները մեկնարկել են հունվարի 23-ից եւ հաջողությամբ շարունակվում են: Դրանք  կտեւեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:

Քննարկվել են նաեւ ՀՀ տարածքում առավելապես խոշոր քաղաքների եւ դեպի Սեւան լիճ ուղղված կեղտաջրերի մաքրման կայանների ներկա վիճակին, բիոլոգիական մաքրմանը, Արփա-Սեւան թունելի վերանորոգմանը եւ 2017թ. պլանավորված Սեւանա լիճ ջրի տեղափոխմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ