News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններից Access ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում 236 ՄՎտ հզորությամբ հողմակայանների կառուցման հնարավորությունը: Ապրիլի 28-ին այս մասին լրագրողներին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: 

Այժմ ընկերությունն ուսումնասիրում է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում քամու էներգիայի պաշարները:

«Իհարկե, շինարարության մասին որոշումը կընդունվի հետախուզության արդյունքներով, որն ինքնին 6-7 միլիոն արժե: Սակայն ամենայն հավանականությամբ կայանները կլինեն»,- հայտարարեց փոխնախարարը:

Առաջին փուլում՝ 2019 թվականի 1-ին եռամսյակում, ծրագրված է շահագործման հանձնել 80 ՄՎտ, հետագայում՝ մնացածը:

Եթե նախագիծն իրականացվի, հողմակայանները կտարածվեն Սեւանա լճի ափի լեռների լանջերին՝ մինչեւ Դիլիջանի թունել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ