News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակցային գործընթացում որեւէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։  Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով «Արմենպրեսի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։

«Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարեւորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։

Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաեւ հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով եւ, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից»,-ընդգծել է Բալայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ