News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Karar.com կայքում անդրադարձել է Թուրքիայում մահապատիժը մտցնելու Էրդողանի հայտարարություններին։

Էթյեն Մահչուփյանն իր հրապարակման մեջ շեշտել է, թե մահապատժի թեման Թուրքիայի քաղաքականության ամենադրամատիկ եւ միեւնույն ժամանակ ամենահեգնական թեմաներից է։ Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ մահապատժի դեմ ակտիվ հանդես եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այսօր մահապատժի կիրառման ամենամոլի կողմնակիցն է դարձել։ Մահչուփյանը նշել է, թե մահապատիժը մտցնելու քարոզչությունտ ռացիոնալ ձեւով ներկայացնի։ « Երբ մահապատիժը մտցվի, կարող ենք փաստել Թուրքիան Արեւմուտքից կհեռանա։ Այդ քայլի արդյունքում Թուրքիայի Եվրոպայի խորհրդից դուրս կհայտնվի եւ անորոշ ժամանակաշրջանում կսկի տապակվել իր յուղի մեջ։  Այս պարագայում ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում Թուրքիան թույլ է լինելու, իսկ ներքքակաղաքական լարվածությունը դժվարությամբ է հաղթահարելու։

Եթե այս ամենը հայտնի է, ապա իշխանություններն ինչո՞ւ են ուզում մտցնել մահապատիժը։ Երեւի դրա բերած «օգուտ»–ի համար։ Եվրոպան Թուրքիայից կհեռանա եւ Թուրքիային մոնիթորինգ անող չի լինի եւ իշխանությունների ձեռքերն արդեն ազատ կլինեն ամեն ոլորտում»,–գրել է Էթյեն Մահչուփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ