News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «աշխատանքային լավ հարաբերություններ» են ձեւավորված: Դրա հետ մեկտեղ նշել է, որ դա որոշ հարցերով տարաձայնությունները չի բացառում: Այս մասին Մերկելը հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland-ի լրագրողների հետ հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 29-ի նախօրեին, երբ լրանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100 օրը:

Կանցլերը նշել է, որ ամերիկացի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկվում են, օրինակ, Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունները, նաեւ ահաբեկչության պայքարի եւ Եմենի հումանիտար աղետի հարցերը:

Մերկելը հայտնել է, որ Վաշինգտոն այցի ժամանակ Թրամփի հետ քննարկել է առեւտրի համաձայնագիրը: «ԱՄՆ նախագահն իր երկրի տեսանկյունից ադարացի պայմաններ է պահանջում, իսկ մենք պաշտպանում ենք, իհարկե, Գերմանիայի եւ Եվրոպայի շահերը»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ չի բացառում հետագայում ԱՄՆ հետ ազատ առեւտրի գոտու բանակցությունների վերականգնումը, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ