News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապագայում կենսաթոշակառուներին այլեւս արխիվներում ինքնուրույն փաստաթղթեր հավաքելու կարիք չեն ունենա։ Այս մասին ապրիլի 29-ին լրագրողներին հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա հիշեցրել է, որ 2017-ի մարտից սկսած՝ Աշխատանքի նախարարության ու Ազգային արխիվի միջեւ գործում է աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակություն։

Վերջին երկու ամիսներին Աշխատանքի նախարարությունն արդեն ավելի քան 2 հազար տեղեկանք է տրամադրել ստաժի մասին։ Այսպիսով, կենսաթոշակառուները արդեն չպետք է դրանց համար իրենք դիմեն արխիվներ։

Այլ բան է, եթե արխիվում տեղեկանք չլինի։ Այդ դեպքում ստաժը հնարավոր կլինի վերականգնել միայն դատական կարգով։ «Բայց եթե արխիվում կան անհրաժեշտ փաստաթղթերը, ապա փաստաթղթերը հավաքելը շատ ավելի հեշտ կլինի, քան առաջ»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ