Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: