News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլում գնդակահարել են իրանական GEM TV  արբանյակային հեռուստատեսային ցանցի ղեկավար Սայիդ Քարիմիանին, ով հայրենիքում բանտարկության էր դատապարտված։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, Մասլաքի շրջանում։ Անհայտ անձինք ամենագնացով կանգնեցրել են Քարիմիանիիի մեքենան, որտեղ նա եղել է իր բինզես գործընկերոջ հետ ու կրակ բացել։ Քարիմիանը տեղում մահացել է, իսկ նրա գործընկերը վիրավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Վերջինս նույնպես մահացել է հիվանդանոցում։

Թուրքական Dogan գործակալության տվյալներով, Ստամբուլի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ սպանության դրդապատճառ կարող էին լինել ֆինանսական վեճերը, որոնցում ներգրավված էր Քարիմիանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ