News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրություններում հաղթած թեկնածուներին ԿԸՀ-ի կողմից մանդատների տրամադրումը տեղի կունենա 3 հերթով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը։

Նրա խոսքով, որ մանդատների տրամադրման կարգը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածով, որի համաձայն՝ Ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին որոշում ընդունելուց հետո, ԿԸՀ մանդատների տրամադրումն իրականացնում է արձանագրությամբ՝ գրանցելով համապետական ընտրական ցուցակից եւ տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

«Ըստ էության, ապրիլի 28-ից՝ Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, ԿԸՀ-ի հիշյալ որոշումն արդեն դրվում է գործողության մեջ: Միաժամանակ, նախատեսված է մանդատների տրամադրման 3 հերթ՝ ա)  նախ, տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին, բ) այնուհետեւ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ գ) կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին՝ ըստ հերթականության»,-նշեց Դանիելյանը:

Միաժամանակ, ըստ նրա, նախատեսված է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու իրավական հնարավորություն. «Ընդ որում, դրանք վավերացվում են կամ նոտարական կարգով կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է ԿԸՀ-ի նիստում: Այս փուլում, բնականաբար, կընթանան հիշյալ բնույթի զարգացումներ, ուստի մինչեւ ԱԺ առաջին գումարման անդրանիկ նիստը կհստակեցվի մանդատ ստացած պատգամավորների շրջանակը»:

Նույն խնդրի առնչությամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենք դիմել են խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որպեսզի նրանք ներկայացնեն ինքնաբացարկի դիմումները, եթե այդպիսիք կան, որից հետո ԿԸՀ-ն մանդատներ տրամադրելու վերաբերյալ արձանագրություն կկազմի։ Այդ արձանագրության մեջ կլինեն կոնկրետ ընտրված թեկնածուների անունները, որից հետո տեղի կունենա մանդատների տրամադրումը։

Նշենք, որ Հայաստանի նոր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա խորհրդարանի ձեւավորվելուց հետո երրորդ հինգշաբթի օրը՝մայիսի 18-ին, սակայն ըստ մամուլի հրապարակումների, դեռեւս անորոշություն կա, թե ով է ի վերջո, պատգամավորի մանդատ ստանալու։ Բանն այն է, որ, ըստ մամուլի, մասնավորապես, ԲՀԿ-ում բոլոր թեկնածուները նախապես ինքնաբացարկի դիմումներ են գրել եւ փոխանցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, եւ նա կարող է միանձնյա որոշել, թե ով պետք է «հրաժարվի» մանդատից, ով՝ ոչ:

Մանդատից հրաժարվողներ կարող են լինել նաեւ մյուս քաղաքական ուժերից ընտրվածների շարքում, որոնք կնախընտրեն աշխատել գործադիր իշխանությունում։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ ԱԺ են անցնում 4 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ