News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին ձայների մեծ տարբերությամբ առաջատար է իշխող Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական ընտրություններում։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Ըստ ձայների հաշվարկի նախնական տվյալների՝ տեղի ժամանակով 23։10-ին նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 71 տոկոսը։ Նրա հակառակորդներն են Արդարադատության գործող նախարար Անդրեա Օրլանդոն եւ Ապուլիա մարզի նահանգապետ Միկելե Էմիլյանոն։ Վերջինները ստացել են ձայների 21 եւ 8 տոկոսը՝ համապատասխանաբար։

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին արդեն հեռախոսով շնորհավորել է Ռենցիին։ Պաշտոնական արդյունքների հայտարարվելուց հետո վերընտրված առաջնորդի թեկնածությունը պետք է հաստատվի կուսակցության համընդհանուր ժողովին, որը տեղի կունենա առաջիկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ