News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, նախնական տվյալով, ապրիլի 28-ին ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ ընդունած 17-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից:

NEWS.am-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ երիտասարդ աղջկա վիճակը կայունացել է եւ հաջորդ օրը նա դուրս է գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 28-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 36/ա շենքի բակից «Էգզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 17-ամյա Տ. Պ.-ն է, որը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբ է խմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ