News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անձամբ հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, եթե դա նպատակահարմար լինի։ Նա իր այդ պատրաստակամությունը հաստատել է Bloomberg–ին տված հարցազրույցում։

«Եթե ինձ համար նպատակահարմար լիներ նրա հետ հանդիպելը, ապա ես բացարձակապես, ինձ համար դա պատիվ կլիներ»,- ասել է ԱՄՆ նախագահը իրեն բնորոշ ոճով՝ կիսատ թողնելով նախադասությունները։ Համատեքստից կարելի է եզրակացնել, որ նա բացարձակապես դեմ չէ ու պատրաստ է նման հանդիպում անցկացնել։

Bloomberg-ը շեշտում է, որ այդ հայտարարությունը հնչել է Փհենյանի «միջուկային ծրագրի շուրջ աճող լարվածության» ֆոնին։ Նաեւ հավաստիացնում, որ Կիմ Չեն Ընը երբեք չի հանդիպել օտարերկրյա առաջնորդներից որեւէ մեկի հետ ու իր երկրից չի հեռացել հոր մահից հետո։

«Քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը երբեք այդպես չէին ասի, բայց ես ասում եմ, որ համապատասխան պայմանների դեպքում ես կհանդիպեի նրա հետ,- ասել է Թրամփը,- ահա ձեզ թարմ նորություն»։

Մինչ այդ ԱՄՆ լրատվամիջոցները ուշադրություն էին դարձրել նրան, որ նախորդ հարցազրույցներից մեկում Թրամփը անսպասելիորեն մեղմ ձայներանգով է խոսել Կիմ Չեն Ընի մասին, նշելով, որ նրա համեմատաբար երիտասարդ տարիքում հեշտ չէր ամրապնդվել իշխանության ղեկին հոր մահից հետո։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ