Վրաստանը ցանկանում է մինչեւ 2018 թվականի վերջը ավարտել Վերին Լարս լեռնանցքի տակ կառուցվող թունելի շինարարությունը: Մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Այս դեպքում Հայաստանից Ռուսաստան մեկնելը ավելի կհեշտանա: Մայրուղին ամբողջ տարի բաց կլինի եւ այլեւս կախված չի լինի ձմռան ձնաբերուկներից կամ գարնան եւ աշնան սելավներից, հավելեց նախարարը: