Գերմանիայի իշխանությունները դիվանագիտական անձնագրերով առաջին թուրք զինծառայողներին ու նրանց ընտանիքներին քաղաքական փախստականի կարգավիճակ են հատկացրել։ Հայցադիմումները տրվել են 2016 թվականին Թուրքիայի պետական հեղաշրջման ձախողման փորձից հետո։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է քաղաքական ապաստան ստանալու 262 թուրք դիվանագետներից ու զինծառայողներից հարցում ստանալը։