News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պարբերաբար խախտում է ժնեւյան կոնվենցիայի եւ Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) դրույթները։ Այս մասին հայտարարել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմից հայկական «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի գնդակոծության եւ օպերատոր Դավիթ Աթոյանի վիրավորվելու փաստը։ 

Դավիթ Բաբայանը նշել է, որ հակառակորդին հայտնի էր, որ նրանք լրագրողներ են, նրանք նկարահանումներ են իրականացնում, նրանց հետ տեսախցիկներ են եւ այլ տեխնիկա։ «Այս կատեգորիան չի կարող թիրախ լինել։ Սակայն մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որը ոչ միայն չի հետեւում միջազգային նորմերին, այլեւ պարբերաբար հարձակումներ ձեռնարկում միջազգային օրենսդրությամբ հսկվող խմբերի ու օբյեկտների վրա՝ լրագրողների, շտապ օգնության ավտոմեքենայով բժիշկների, երեխաների, ծերերի, դպրոցների ու եկեղեցիների։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը եւ, առաջին հերթին, լրագրողների միջազգային հանրությունը պետք է կոշտ արձագանքի կատարվածին։ Վիրավորված Դավիթին ես շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ լրագրողները տեղեկատվական ճակատի մարտիկներ են։

«Այս միջադեպով Ադրբեջանը ցույց տվեց իր վերաբերմունքը խոսքի ազատության նկատմամբ եւ իր ահաբեկչական էությունը», - հավելել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։

Նշենք, որ մայիսի 10-ին, ժամը 18։00-ի սահմաններում՝ Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է հայկական «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը։ Վիրավորը Ստեփանակերտի հոսպիտալ է տեղափոխվել, նրան առաջին վիրահատական օգնություն է ցուցաբերվել։ Միջադեպի հանգամանքները պարզաբանվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ