Պարզվել է նոյեմբերի 19-ի երեկոյան Կիեւյան կամրջից իրեն ցած նետած տղամարդու ինքնությունը: Նա Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 63 շենքի բնակիչ, 55-ամյա Պավել Ավագի Վարդազարյանն է:
Ինչպես դեպքի օրը NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 19-ին, ժամը 23:40-ի սահմաններում Կիեւյան կամրջից տղամարդը նետվել էր ցած: Փրկարարները նրա դիակը հանել էին գետից:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի