News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վարկանիշը նվազել է մայիսի 12-ին տեղի ունեցած հեռուստաբանվեճից հետո: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Tasnim գործակալությանը:

Նշվում է, որ հեռուստաբանավեճին հետեւած իրանցի ընտրողները կարծում են, որ Ռոհանին եւ փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին պակաս համոզիչ էին, քան նրանց հակառակորդները` երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին եւ մայրաքաղաք Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բագեր Գալիբաֆը, նշում է գործակալությունը: Գործակալության տվյալներով` իր հասցեին հնչած քննադատություններին նախագահի պատասխանները «բացասական են ազդել հասարակական կարծիքի վրա եւ հանգեցրել վարկանիշի նվազեցման»:

Մայիսի 12-ին տեղի ունեցած թեկնածուների հեռուստաբանավեճի երրորդ ու եզրափակիչ փուլի ընթացքում նախագահի թկնածուները միմյանց փոխադարձաբար մեղադրել են կոռուպցիայի մեջ: Մասնավորապես, մայրաքաղաքի քաղաքապետը գործադիր իշխանության ղեկավարին եւ նրա առաջին տեղակալին մեղադրել է չնչին գներով հողամասեր գնելու մեջ: 

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ