News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանին պետք է ձվի փոշու ու մելանժի (պաստերիզացված սպիտակուցի ու դեղնուց) արտադրամաս։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Նախ նման արտադրանքը կարելի է երկար պահպանել։ Երկրորդ, այն թույլ կտա վերամշակել թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրանքի ավելցուկը։ Հայաստանի թռչնաբուծարանների ձվերի տարեկան մոտ 15 տոկոսը անպիտան է դառնում վաճառքի համար։

«Մի մասը չեն գնում, մի մասի պիտանելիության ժամկետն է անցնում, մի մասն էլ ապրանքային տեսք չի ունենում՝ կեղեւի վրա ճաքեր  կամ կեղտ կա։ Այդ ամենը հեշտությամբ կարելի է վերամշակել ու ավելի լավ վաճառել։ Հետեւաբար կբարձրանան արտադրանքի մեկ միավորից եկամուտները ու կնվազի ձվի ընդհանուր ինքնարժեքը»,- նկատեց նա։

Նման արտադրության ծախսերը բարձր չեն ՝կարելի է տեղավորվել 1․5 մլն եվրոյի մեջ։ Ցավոք, Հայաստանի թռչնաբուծարանները չափից ծանրաբեռնված են հին վարկերով, ու չեն կարող իրենց թույլ տալ նորերը, հայտնեց Ստեփանյանը։ Դրա համար էլ անտոկոս վարկ են խնդրում կառավարությունից։

«Մենք հանդիպել ենք կառավարության հետ ու խնդրել ենք համաներդրողի դերում հանդես գալ։ Իսկ մենք , ՄԻության ձեռնարկություններս, կպարտավորվենք 5 տարում պետությունից հետ գնել նրա մասնակցության մասը»,- նշեց մասնագետը։

Հայաստանում հեղուկ ձվերի հիմնական սպառողները սննդի արտադրություններն են (մսամթերքի,խմորեղենի, պաղպաղակի եւ այլն)։ Մելանժ նրանք տեղում են պատրաստում։ Այլ երկրներում հեղուկ ու փոշի ձուն օգտագործում են խոշոր պետգնումների համար (բանակ եւ այլն) , իսկ հյուսիսային երկրներում ու ռեգիոններում դրանք փոխարինում են թարմ ձուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ