News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին ագրեսոր ճանաչեց Հայաստանում ժողովրդավարության զարգացման շնորհիվ: ՀՀ Ազգային ժողովի մայիսի 19-ի նիստում այս մասին հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը:

«Հարկավոր է ճիշտ գնահատել այս քայլը: Այս հայտարարությանը հանգեցրեց ոչ միայն Ադրբեջանի մշտական ագրեսիան, այլեւ, կարելի է վստահաբար ասել, ժողովրդավարության զարգացմանն ուղղված Հայաստանի հստակ քայլերը: Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ երկրների եւ տարածաշրջանների հետ, այդ թվում՝ Եվրոպայի»,- նշեց Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ