News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Երկնքից երեք խնձոր ընկավ» ֆիլմի հեղինակները ներկայացրել են գլխավոր հերոսուհու դերի համար հայ աղջիկների քասթինգի տեսագրությունը։

Ֆիլմի ռեժիսորը Շեկհար Կապուրն է, որը հայտնի է դարձել «Ելիզավետա» ֆիլմից հետո։ Ֆիլմը նկարահանվել է Միշելին Ահարոնյան Մարկոմի համանուն վեպի հիման վրա։ Մարկոմի գրքի հիման վրա սցենար է գրել Խոսե Ռիվերան, որի թեկնածությունն առաջադրվել էր «Օսկարի» լավագույն ադապտացված սցենար անվանակարգում։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին երիտասարդ աղջիկ է, որին հարեւան թուրքերն իրենց տուն են տանում ու պահում այն բանից հետո, երբ նրա ծնողները սպանվում են Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության ժամանակ, հայտնում է deadline.com-ը։

Ֆիլմի հեղինակները ցուցադրել են գլխավոր հերոսուհու դերի համար հայ աղջիկների քաստինգի տեսագրությունը։ Քաստինգին մասնակցող աղջիկները փախստականներ են Սիրիայից ։ Հարցազրույցի ժամանակ նրանք պատմում են այն մասին, թե ինչպես են Սիրիայից Հայաստան տեղափոխվել։

Տեսագրությունը նկարահանված է պրոդյուսերական Disruptive Narrative ընկերության կողմից, որի հիմնադիրը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջեն Ռոբինսոնն է ու սիրիահայ դերասանուհի Սոնա Թաթոյանը։ Տեսագրությունը ներկայացվելու է «Փախստականների ձայները կինոյում» կոչվող միջոցառման ընթացքում, որը անցնելու Կաննի կինոփառատոնի շրջանակում մայիսի 21-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ