News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Համայքների խոշորացումը չպետք է վնասի ազգային փոքրամասնությունների մշակութային իրավունքներին: Այս մասին մայիսի 20-ին ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ասորի համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը: Դիմելով Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդեւան Գրիգորյանին` Միխայլովը նշել է, որ համայնքների խոշորացումը չպետք է առնչվի ազգային փոքրամասնությունների բնակավայրերին:

«Մեր համայնքների իրավունքները, որոշումներ ընդունելու նրանց հնարավորությունը չպետք է հօդս ցնդեն խոշորացման ժամանակ», - հայտարարել է Միխայլովը:

Գրիգորյանը պատասխանել է, որ ցանկացած վարչական բարեփոխման դեպքում ոչ հայերի պահանջներին անհրաժեշտ ուշադրություն կդարձվի:

Խորհրդարանի փոխխոսնակ, ծագումով հույն Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Լոռու մարզում, ինչպես Հայաստանում առհասարակ, հույներն իրենց զգացել են ինչպես տանը: Վարչական հարցերն այստեղ չեն խանգարել:

«Մադան հունական գյուղը` Ալավերդիից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, հետո ձուլվեց նրա հետ: Բայց մեր համայնքի կյանքը դրանից չի տուժել, եւ մեզ նախկինի պես լավ էին վերաբերվում: Մենք պետք է անենք ամեն ինչ,որ մեր ազգային փոքրամասնությունների համայնքների բնակիչների` եզդիների, քրդերի, ասորիների, ռուսների, հրեաների, հույների...էլ ու՞մ չնշեցի: Մի խոսքով, նրանց բոլորի համար Հայաստանը հարազատ լինի: Եւ ես վստահ եմ, այդպես էլ կա: Ճի՞շտ է , պարոն Միխայլով: Դե ահա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ