News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կեղծ կազակներ են հայտնվել: Ըստ haqqin.az-ի՝ վերջին շրջանում համացանցում սկսել է տեղեկություն հայտնվել ոմն գեներալի մասին, որն իրեն Ադրբեջանի կազակների ատաման է ներկայացնում:

Պարզվել է՝ նա հայրենակցական միության նախկին անդամ Սերգեյ Սամույլովն է, որը ներկայանում է որպես Ադրբեջանի արդարադատության նախարարության ռեեստրում գոյություն չունեցող «Ադրբեջաննի կազակների միության» ղեկավար:

Հայրենակցական միության կանոնակարգը խախտելու համար նրան այնտեղից հեռացրել են դեռեւս 2016 թվականին: Դրանից հետո Սամույլովը պարբերաբար տարբեր միջոցառումների է մասնակցում, հարցազրույցներ տալիս եւ իր «կազմակերպությանը» վերագրում Բաքվում կազակների անցկացրած բազմաթիվ ակցիաներ: 40 տարեկան Սամույլովը շրջում է ադրբեջանական բանակի գեներալի համազգեստով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ