News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարները հայտարարել են միության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի սահմանապահ ծառայության ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երկուշաբթի Ալմա Աթայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 77-րդ նիստը։ Նիստի անդամները քննարկել են Կենտրոնական Ասիայում գտնվող պետությունների արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու հարցը։

«Նիստի մասնակիցները միաձայն համաձայնել են, որ արտաքին սահմանների իրավիճակը վկայում է բարդ ռազմա-քաղաքական իրադրության եւ ԱՊՀ անդամ որոշ պետությունների սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ Ընդգծվում է, որ առավել լարված իրադրություն է պահպանվում աֆղանական ուղղությամբ՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւելյան նահանգներում մարտական գործողությունների գոտիների ընդլայնման հետեւանքով»,-ասվում է հաղորդագրությունում։

Խորհրդի հերթական նիստը նախատեսվում է 2017 թվականի երկրորդ կիսամյակում։

Աֆղանստանում իրադրությունը շարունակում է վատթարանալ։ Թալիբները հարձակումներ են ծավալել մեծ քաղաքների վրա։ Երկրի տարածքում մեծացել է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ