News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արեւելքում ծառերի տասնյակ տեսակներ արեւմուտք ու հյուսիս են տեղաշարժվում՝ «լքելով» սովորական դարձած վայրերը։ Գիտնականները դրանում մեղադրում են միջին ջերմաստիճանի փոփոխությանը եւ տեղումների քանակին՝ գլոբալ տաքացման հետեւանքով, հաղորդում է «Իմ մոլորակ»-ը։

Science Advances պարբերականը հաղորդում է, որ կաղնին, թխկին եւ այլ ծառատեսակներ հիմնականում դեպի արեւմուտք են շարժվում՝ ըստ խոնավության մակարդակի։ Մշտադալար ծառերը՝ ինչպես եղեւնին ու սոճին, դեպի հյուսիս են տեղաշարժվում, որտեղ կլիմայական պայմաններն ավելի ցուրտ են, հաղորդում է   Mashable-ը։

Ծառերի տեղաշարժը կարող է մեծ ազդեցություն ունենալ անտառների էկոհամակարգի վրա։ Մի շարք բույսեր, հողը, միջատները, կենդանիները կախված են ծառերից։ Ծառերը մի մասի համար որպես թաքստոց են ծառայում, մյուս մասի համար՝ սնունդ հայթայթելու միջոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ