Չինաստանի հյուսիսարեւելյան Շանսի գավառում գտնվող քարածխի հանքահորը երկուշաբթի ուշ երեկոյան ողողվել է ջրով։ 11 մարդ արգելափակվել է հողի տակ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։
Դեռ հայտնի չէ՝ արդյոք արգելափակված մարդիկ ո՞ղջ են, թե՞ ոչ։
Երկուշաբթի Չինաստանի հյուսիսային հատվածում հորդառատ անձրեւներ են տեղացել։ Որոշ բնակավայրերի փողոցներ ծածկվել են ջրով։
Չինական լեռնահանքային արդյունաբերությունն աշխարհում ամենավտանգավորներից է։ Հանքահորերում տարեկան հազարավոր հանքափորներ են զոհվում։