News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեւիսի համալսարանում «Հայ ուսանողների ասոցացիա» է ստեղծվել (ASA), հաղորդում է Slavicsac-ը։ Ասոցացիայի հայ անդամները շփվում են միմյանց հետ՝ ուսումնասիրելով հայոց բազմադարյան մշակույթն ու պատմությունը, ինչպես նաեւ դրանց նվիրված միջոցառումներ կազմակերպելով։

«Մեր ամենամեծ միջոցառումներից մեկը հայկական հարսանիքի ներկայացումն էր։ Հարսանիքը հայկական մշակույթի կարեւոր մասն է։ Այն մեծ կրոնական արարողություն է։ Սակայն մեր բեմականացման մեջ այն ներկայացված չէր իր բոլոր մանրամասներով, որովհետեւ գլխավոր նպատակը զվարճանալն էր։ Մեր հանդիսատեսի առնվազն կեսը հայեր չեն, նրանց պարզապես հրավիրում են ընկերները»-,ասել է չորրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Մալայանը, ով մասնագիտանում է կենսաբանության ու երաժշտության մեջ։ 

Սակայն ASA-ն միայն հասարակական միջոցառումներով չի զբաղվում։ Խմբի ամենակարեւոր ակցիաներից մեկը տեղի է ունենում ապրիլի 24-ին։ Ակցիայի անդամները պաստառներով փողոց են դուրս գալիս ու կարգախոսներ վանկարկում՝ ի նշան ԱՄՆ-ի՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դեմ բողոքի։ 

«Ինձ դուր է  մասնակցել բողոքի ակցիաներին այլ հայերի հետ միասին։ Ես չեմ վախենում կամ ինձ անհարմար չեմ զգում՝ այստեղ կանգնելով եւ կարգախոսներ վանկարկելով։ Ես զգում եմ մյուս հայերի աջակցությունը։ Մեր ժողովուրդը հարուստ պատմություն ունի՝ ողբերգություններով ու ձեռքբերումներով հանդերձ»,-ասել է Գայանե Մալայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ