News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ահազանգում է, որ Երեւանի թիվ 79 մանկապարտեզում կադրային ջարդ է սկսվել։ Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեւանի թիվ 79 մանկապարտեզի դաստիարակներից Անահիտ Կոմիտասյանից դիմում-բողոք եմ ստացել մանկապարտեզի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ: Կադրային ջարդ է սկսվել մանկապարտեզում, տասնյակից ավելի աշխատողներ տնօրենի ժ/պ-ի պահանջով դիմում են գրել ու ազատվել աշխատանքից, «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին մասնակցելու համար հավաքած գումարը որակել է որպես դրամահավաքություն եւ այդ պատրվակով դաստիարակից եւս պահանջել է դիմում գրել եւ ազատվել, որից նա հրաժարվել է: Տիկին Կոմիտասյանը պնդում է, որ սա ունի մեկ նպատակ՝ ազատվել մանկապարտեզի հին կադրերից, փոխարենը բերել իր կադրերը, եւ սա արվում է անազնիվ մեթոդներով: Այս փաստը խոսում է Երեւանի քաղաքապետարանի վերահսկողական զրոյական մակարդակի մասին:

Դեպքի առնչությամբ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ուսումնասիրել դաստիարակի կողմից մատնանշված փաստերը, արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ որոնք կհրապարակայնացվեն:

Տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում, քանի որ աշխատողը առանց նկատողությունների 1 օրվա մեջ ազատվել է աշխատանքից: Այս փաստը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կարող է կանգնեցնել դատարանի առջեւ»,- գրել է Բախշյանը:

Նկարում Անահիտ Կոմիտասյանի՝ աշխատանքից ազատվելու հրամանն է:

Տպել
Ամենաշատ