News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է մասնավոր նախաձեռնություններն ընդլայնել քաղաքացիների եկամտի աճի համար: Մայիսի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հանրապետական պատգամավոր, Տնտեսական հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ աղքատությունը հաղթահարելու միակ ուղին առավելագույն աջակցությունն է մասնավոր նախաձեռնությունների զարգացմանը եւ քաղաքացիների եկամուտների աճին օգնելը: Անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաեւ պաշտպանական արդյունաբերությունը: Այս կերպ բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան: «Դրանից բացի՝ անհրաժեշտ է մասնավոր ներդրողներին ակտիվորեն գրավել: Դրա համար պայմաններ կան՝ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, նաեւ Եվրամիության հետ GSP+ առեւտրի արտոնությունների մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրերը պետք է մասնավոր ներդրողների համար գրավիչ լինեն: Մնում է նրանց գրավել, ըստ որում՝ նաեւ դիվանագիտական կապերի միջոցով»,- նշեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ